Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Երվանդ Զորյանին և մեծապես գնահատել նրա գործունեությունը՝ ընդգծելով, որ վերջինիս կատարած աշխատանքն անգնահատելի է ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, այլև Հայաստանի հզորացման գործում: «Դուք օրինակելի ճանապարհ եք անցել և Ձեր գործունեության ընթացքում մշտապես գործել եք հայրենիքին և պետությանը ծառայելու բարձր գիտակցությամբ»,- նշել է Հանրապետության նախագահը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2025/07/18/1501003/
© 1998 – 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից
