On July 9, 2024, Synopsys Armenia hosted USAID Administrator Samantha Power and her delegation to discuss USAID’s current partnership with Synopsys and National Instruments to establish the Advanced Research Center in Armenia and look into its impact on the technology sector and economic development in Armenia.
This is a unique endeavor bringing USAID’s private sector engagement with US multinational corporations to advance technology research based on market drivers.
With the establishment of the Semiconductor Lab as one of the five labs in this Advanced Research Center, Synopsys Armenia is particularly excited to expend its activities beyond education into research for the advancement of the semiconductor sector. This new lab will help explore innovative chiplet design and test solutions and enable collaborative research in hardware/software covalidation in a range of timely applications.
2024 թ. հուլիսի 9-ին Սինոփսիս Արմենիան հյուրընկալել էր ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերին և նրա պատվիրակությանը` քննարկելու ԱՄՆ ՄԶԳ ներկայիս համագործակցությունը Synopsys ընկերության և National Instruments-ի հետ՝ ուղղված Հայաստանում Առաջադեմ հետազոտական կենտրոնի ստեղծմանը և հասկանալու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ու տնտեսական զարգացման վրա վերջինիս ազդեցությունը:
Սա բացառիկ նախաձեռնություն է, որի նպատակն է մեծացնել ԱՄՆ ՄԶԳ մասնավոր հատվածի ներգրավվածությունը՝ վերազգային կորպորացիաների հետ համատեղ խթանելու տեխնոլոգիական հետազոտությունները՝ հիմնվելով շուկայի առաջատարների վրա:
Սինոփսիս Արմենիան մասնավորապես ոգևորված է այն հանգամանքով, որ ստեղծվող Առաջադեմ հետազոտական կենտրոնի հինգ լաբորատորիաներից մեկը՝ Կիսահաղորդչային լաբորատորիան, հնարավորություն կտա ընկերությանը ընդլայնել իր գործունեությունը կրթությունից դեպի գիտահետազոտական դաշտ՝ ուղղված Հայաստանի կիսահաղորդչային ոլորտի առաջընթացին։ Այս նոր լաբորատորիան կօգնի բացահայտել չիպլետի նախագծման և փորձարկման նորարարական լուծումները, ինչպես նաև հնարավոր դարձնել ժամանակակից կիրառական փաթեթներում ապարատային/ծրագրային ապահովումների կովալիդացիայի գործընթացում համատեղ հետազոտությունների իրականացումը: